Մեկնարկել է Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով առաջին կանոնավոր չվերթը

2018 դեկտեմբերի 27-ին Թուրքմենական ավիաուղիները (Turkmenistan Airlines) առաջին կանոնավոր չվերթն է իրականացրել Աշխաբադից Երևան, որտեղից էլ թռիչքը շարունակվել է երրորդ երկրի՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք

Հայաստանի Հանրապետությունում Turkmenistan Airlines ավիաընկերությունը, առաջինն օգտագործելով օդի 5-րդ ազատությունը, այսօր` դեկտեմբերի 27-ին, առաջին կանոնավոր չվերթն է իրականացրել Աշխաբադից Երևան, որտեղից էլ թռիչքը պետք է շարունակվի երրորդ երկրի՝ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք:

Այս մասին տեղեկացրել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Direct regular flights Asgabad - Yerevan - Frankfurt
Մեկնարկել է Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով առաջին կանոնավոր չվերթը, որն իրականացվում է «Թուրքմենական Ավիաուղիներ» (Turkmenistan Airlines) ընկերության կողմից

Գործող ավանդույթի համաձայն և ի նշան անվտանգ թռիչքների, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օդանավն անցել է ջրային կամարի տակով, այնուհետև աղ ու հացով դիմավորել են առաջին կանոնավոր չվերթով Հայաստան ժամանած Թուրքմենհովայոլլարիի (Turkmenistan Airlines | Türkmen Howa Ýollary) ծառայության (Թուրքմենստանի ավիացիոն իշխանություն) պետի տեղակալ Դուրդիև Սուլեյման Դուրդիևիչի գլխավորած պատվիրակությանը:

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը, գործընկերներին շնորհավորելով չվերթի բացման կապակցությամբ, նշել է, որ ցանկացած նոր չվերթ դեպի Հայաստան, միանշանակ, դրական երևույթ է և հավելել, որ Աշխաբադ-Երևան չվերթը եղել է պահանջված, բազմիցս քննարկված և բանակցված:

«Թուրքմենհովայոլլարիի ծառայության պետի տեղակալը ևս, խոսելով չվերթի մասին, նշել է, որ այն երկար և սպասված էր: Դուրդիև Սուլեյման Դուրդիևիչը, շնորհավորելով չվերթի մեկնարկի կապակցությամբ, ցանկացել է, որպեսզի այն երկարատև լինի»,- գրված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի: Առաջին կանոնավոր չվերթով Հայաստան է ժամանել 96 ուղևոր:

Աղբյուրը՝ Hetq․am

Աշխաբադի միջազգային օդանավակայանը

Ավիատոմսերի գները ստուգելու և օնլայն ամրագրելու համար կարող եք օգտվել օնլայն ավիատոմսերի համեմատման «Aviatomser.com» ծառայությունից
Booking.com
Booking.com
You might also like