home Հետաքրքիր փաստեր, Ճանապարհորդ Ինչպե՞ս են Այֆոններն ու Այփադները ազդում ավիաթռիչքի գնի վրա

Ինչպե՞ս են Այֆոններն ու Այփադները ազդում ավիաթռիչքի գնի վրա

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Ավիատոմսերի գինը թանկ կլինի, եթե դուք գնեք դրանք Apple սմարթֆոններից կամ պլանշետներից։ Նման օրինաչափություն են բացահայտել իտալական Corriere della Sera պարբերականի փորձագետները։

Պարբերականի լրագրողների ստացած տվյալների համաձայն՝ ավիատոմսերի գնի հաշվարկման ալգորիթմը ավելի բարդ է, քան՝ թվում էր նախկինում։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ավիատոմսերը թանկանում են՝ կախված շաբաթվա օրից և սեզոնից։ Պարզվում է, որ սակագների վրա ազդում են նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝  գնորդի աշխարհագրական դիրքը և էլեկտրոնային սարքի տեսակը, որից կատարվում է գնումը։ Պարզվել է, որ ավիատոմսի արժեքը կարող է տատանվել, եթե դուք ամրագրեք այն, օրինակ, քաղաքի կենտրոնից կամ ծայրամասից, երկրի հարավից կամ հյուսիսից։

Բացի այդ, թռիչքի համար պետք է ավելին վճարել, եթե վճարումն արվում է սմարթֆոնից կամ պլանշետից։ Տոմսն ավելի մատչելի կլինի, եթե այն գնեք սեղանադիր համակարգչից։ Եվ ինչն է ամենահետաքրքիրը, որ վերջնական գնի վրա կարող է ազդել նաև ձեր սմարթֆոնի օպերացիոն համակարգը։ Տոմսերի որոնողական համակարգը առաջարկում է ավելի բարձր գնային դիապազոն նրանց, ովքեր փնտրում են Apple-ի  IOS-ից։

Android-ի օգտատերերին ալգորիթմը կհամարի ոչ հարուստ  կատեգորիայի և կառաջարկի մատչելի սակագներով տարբերակներ։ Ապագա ավիաուղևորների տվյալներով նման մանիպուլյացիաները  հնարավոր են դարձել տարբեր օնլայն աղբյուրներից թվային տեղեկատվությունների մշտական հավաքագրման շնորհիվ։ Ինչպես գրում է Corriere della Sera-ն՝ ավիատոմսերի որոնողական համակարգերը վերածվել են իսկական ավտոդիլերների, որոնք նայում են հագուստին, տարբեր հարցեր տալիս բնակության վայրի, մասնագիտության մասին, մի քանի կատակ անում, որպեսզի պարզեն, թե որքան կարող է հաճախորդը ծախսել տրանսպորտային միջոցի վրա։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Մեկնաբանություններ / կարծիքներ