home Տուրիզմ Հայաստանում Սեպտեմբերի 16-ին Արցախի Տող գյուղում գինու փառատոն կանցկացվի

Սեպտեմբերի 16-ին Արցախի Տող գյուղում գինու փառատոն կանցկացվի

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




2017թ․ Սեպտեմբերի 16-ին Տող գյուղում՝ Մելիքական ապարանքի տարածքում, տեղի է ունենալու Արցախյան գինու չորրորդ փառատոնը, որն իր հարկի տակ ընդունելու է տասնյակ գինեգործներ Արցախից ու Հայաստանից. այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

Արդեն ավանդական դարձած փառատոնի ծրագրում նախատեսվում է գինու և գյուղատնտեսական արտադրանքի տոնավաճառ, արվեստի գործերի ցուցահանդես, «Տողի մելիքական ապարանքի գանձերը» ցուցահանդես, ջազ, բլյուզ ու ազգագրական համերգ, ժամանակակից երաժշտություն հայտնի DJ-ների կատարմամբ, խմբային էքսկուրսիաներ, զանազան այլ ակտիվություններ: Բացի այդ, փառատոնի հյուրերի համար հնարավորություն է ընձեռնվելու համտեսելու արցախյան խոհանոցի ուտեստներ: Ինչպես միշտ, այս տարի ևս փառատոնի մուտքն անվճար է լինելու:

Արցախյան գինու փառատոնն ամենամյա խոշոր միջոցառում է, որի կազմակերպումը նպատակ է հետապնդում խթանել իրադարձային տուրիզմն Արցախում, հանրահռչակել Արցախի հարավային զբոսաշրջային երթուղին, ստեղծել յուրահատուկ հարթակ Արցախի ու Հայաստանի գինեգործների համար:

Ամեն տարի ավելի քան երկու հազար հյուրեր Արցախից, Հայաստանից ու արտերկրից այցելում են փառատոնը՝ համտեսելու հայկական լավագույն գինիները, ծանոթանալու տեղական մշակույթին ու շփվելու տեղացիների հետ: Աղբյուրը՝ Թերթ․am

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում