home Ճանապարհորդ, Տուրիզմ Հայաստանում Արցախում ամենատուրիստականը Գանձասարն է

Արցախում ամենատուրիստականը Գանձասարն է

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Համագործակցություն տուրիստական կազմակերպությունների հետ` շուկայի ընդլայնման և առաջխաղացման առաջարկներով – TravelPartner Project >

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն` 2011 թ. Արցախ են այցելել 11362 օտարերկրյա քաղաքացիներ, դա ավելի քան 3 հազարով գերազանցում է 2010 թ. ցուցանիշները:

Զբոսաշրջիկների աշխարհագրությունը չափազանց լայն է եւ տարեցտարի ավելի է ընդլայնվում: 2011 թ. ԼՂՀ են այցելել Ռուսաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Կանադայի, Գերմանիայի, Ուկրաինայի, Մալայզիայի, Բանգլադեշի, Կամբոջայի, Գաբոնի, Քենիայի, Կոտ դ’Իվուարի, Հարավային Աֆրիկայի, Կուբայի, Սինգապուրի, Չինաստանի, Ինդոնեզիայի եւ այլ երկրների քաղաքացիներ:

Արցախ ժամանած հյուրերը հաճախ այցելում են Գանձասարի (XIII դար), Ամարասի (IV դար), Դադիվանքի (IV դար) վանական համալիրներ, հինավուրց Տիգրանակերտ քաղաքի պեղումների գոտի (մ.թ.ա. I դար), հնագույն Ազոխի քարանձավ, հայկական հինավուրց ամրոցներ եւ այլն:

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ օտարերկրացիների մշտապես աճող հետաքրքրության մասին վկայում է նաեւ այն փաստը, որ երկրամասն ավելի հաճախ է ընգրկվում աշխարհի ամենագրավիչ զբոսաշրջային երկրների վարկանիշում։

Զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն Արցախի տեսարժան վայրերը, պատմական հուշարձանները, կուսական բնությունը, առողջ միջավայրը, այլեւ արցախցիների սիրալիրությունը, բարյացակամությունը եւ հյուրընկալությունը և ինքնատիպ արցախյան խոհանոցը: / Աղբյուրը` Երկիր.am

Ֆիլմ Արցախի մասին – Ղարաբաղ. թաքնված գանձ

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում