Տուրիստական նորություններ և հոդվածներ

Հայկական տուրիստական ինտերնետ-նախագծերի ներկայացում հուլիսի 7-ին

2011թ. Հուլիսի 7-ին, ժամը` 17:00-18:00, Սարմենի 1 հասցեում գտնվող “Գործք” ընկերության սեմինարների սրահում տեղի կունենան երկու նորաստեղծ հայկական տուրիստական նախագծերի պրեզենտացիաները: Տուրիստական նախագծերը կներկայացվեն ՆեոՄեդիա ընկերության կողմից:

Նախագծերի մասին – հակիրճ

Tourinform.am – հայկական տուրիստական գովազդային ծառայություն

Կենտրոնացված համակարգ, որտեղ գովազդատուն տեղադրելով իր գովազդային բաններներն ու տեքստերը, գովազդում է կազմակերպությունը կամ տուրիստական առաջարկը միաժամանակ մի քանի տուրիստական բովանդակությամբ հայկական և արտասահմանյան վեբ-կայքերում, որտեղ այցելուներն հիմնականում հետաքրքրված են զբոսաշրջությամբ, տուրիստական նորություններով և ուղղություններով, արշավներով, երկրներով ու աշխարհագրությամբ և այլն:

 

TopTravel.am – հայկական տուրիստական տեղեկատու-կատալոգ.

Հայկական զբոսաշրջային կազմակերպությունների կատալոգ, զբոսաշրջային ուղղությունների, նոր առաջարկների, արշավների, ավիատոմսերի ներկայացման հարթակ:

TopTravel.am Տուրիստական տեղեկատու-կատալոգը բազմաֆունկցիոնալ հարթակ է, որում զբոսաշրջային ընկերությունը հնարավորություն է ստանում առավել արդյունավետ օգտագործել տեղեկատվության տարածման գործիքները, հրապարակել վերջին նորությունները ինչպես TopTravel.am կայքի նորությունների բաժնում, այնպես էլ TravelNews.am տուրիստական նորությունների կայքում և ուղարկել հաղորդագրություններ Tourinform.am համակարգում գրանցված օգտվողների էլ. Փոստերին:

Տուրիստական նախագծերի ներկայացմանը մասնակցելու համար հարկավոր է լրացնել հետևյալ գրանցման ֆորման >

Ներկայացման մասնակիցներին կտրվեն Tourinform.am գովազդային ծառայության 20% զեղչի քարտեր:

Ներկայացման մասնակիցների տեղերը սահմանափակ են, ընդամենը` 30:

Booking.com
Booking.com
You might also like