2016թ. Հայաստանում տեղի ունենալիք բոլոր զբոսաշրջային միջոցառումները

Զբոսաշրջային միջոցառումներ, որոնք անցկացվելու են Հայաստանում 2016թ.-ին:
Որոշ ամսաթվեր և միջոցառումների անցկացման վայրեր ճշտվում են, և ցանկը կարող է շուտով թարմացվել:

Ապրիլի 11 – Ձկան փառատոն, Կոտայքի մարզի Աբովյան քաղաք:
Մայիսի 16 – Տոլմայի փառատոն, Արմավիրի մարզ, Սարդարապատի հուշահամալիր: Նպատակն է խթանել հայկական ուտեստները և խոհանոցը:
Հունիսի 4-5 – Էկոտուրիզմի փառատոն, Վայոց Ձոր, Գոմք և Մարտիրոս համայքներ: Էկոզբոսաշրջության փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում, ինչպես նաև բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը
Հայկական ավանդական խորովածի փառատոն, ԱխթալաՀունիսի 6 – Ոչխարի խուզում փառատոն, Սյունիքի մարզի Հալիձոր գյուղ: Կազմակերպիչն է IdEA հիմնադրամը:
Հունիսի 13 – Հաց լեռներում փառատոն: Նպատակն է ծանոթանալ հացի թխման մշակույթի պատմության և հայ ժողովրդի ծիսակատարություններին կապ ունենալու հետ:
Հունիսի 3-րդ շաբաթ օրը Արցախում` Ամարասի վանքի շրջակայքում, կազմակերպվում է «Թթի» փառատոն սկիզբը 17:00
Հուլիսի 2 – «Սյունիքի բարիքներ» փառատոն, ք. Գորիս, տարածաշրջանային կենտրոնի այգի, հուլիսի առաջին շաբաթ օրը (02.07.2016), մեկնարկը՝ 13:00, (տարբեր համայնքներ կներկայացնեն իրենց արտադրանքը, ավանդական ուտեստներ)
Հուլիսի 4 (հուլիսի առաջին շաբաթ օր)- Թթենու փառատոն, Սյունիքի մարզի Գորիս քաղաք: Նպատակն է թթի օղու ստացմանը ծանոթացումը և համտեսումը:
Հուլիսի 11 – Տարազ փառատոն: Փառատոնի մասնակիցները հյուրերին ծանոթացնում են հայկական ավանդական հագուստի՝ տարազի հետ:
Հուլիսի 10-17 – Golden Apricot International Film Festival, Երևան: Կազմակերպիչ՝ www.gaiff.am:
Օգոստոսի 11-12 – Նավասարդ փառատոն: Նպատակն է տոնել հեթանոսական Ամանորը:
Օգոստոսի 15 (օգոստոսի երկրորդ շաբաթ օրը) – Գորգերի փառատոն. Տավուշի մարզի Դիլիջան քաղաք: Նպատակն է գորգերի և ժողովրդական արտիստների այլ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը:
Օգոստոսի 16 – Մեղրի և հատապտուղների փառատոն. Տավուշի մարզի Բերդ քաղաք: Նպատակն է համտեսել և վաճառել մեղրի տարբեր տեսակներ, հատապտուղներ, ինչպես նաև դրանցից պատրաստված ըմպելիքներ:
Սեպտեմբերի 12-13 – Խորովածի փառատոն, Լոռու մարզի Ախթալա քաղաք, շատ հայտնի խոհանոցային տոնակատարություն պարային համույթների մասնակցությամբ:
Էրեբունի Երևան տոնական միջոցառումներՀոկտեմբերի 1-10 – Թատրոնի միջազգային փառատոն, Երևան: Փառատոնում մասնակցություն են ցուցաբերում տարբեր երկրների թատրոնների խմբեր: Անցկացվում է 7-րդ անգամ:
Սեպտեմբերի 24 – «Գաթայի» փառատոն, Սեպտեմբերի վերջին շաբաթ օրը, Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղ, մեկնարկը՝ 12:00, (բնակիչները կներկայացնեն ավանդական ուտեստներ ազգային խոհանոցից, կարելի է համտեսել ամենամեծ գաթան՝ 2մ տրամագծով, երգեր, ժողովրդական պարեր)
Սեպտեմբերի 30, ուրբաթ – Գինու փառատոն, Ռինդ համայնք, Վայոց Ձոր (բերքի փառատոն, լավաշի պատրաստման ցուցադրում, խաղողի ճզման ավանդական մեթոդ, տնական օղու համտեսում,ժողովրդական երգեր, պարեր)
Հոկտեմբերի 1 – Գինու փառատոն, Վայոց Ձորի մարզի Արենի համայնք: Սա ամենասիրված փառատոններից մեկն է տեղի բնակիչների և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ: մեկնարկը՝ 13:00, (տնական գինու համտեսում, ժողովրդական պարեր, երգեր, խաղեր, գինու պատրաստմանավանդական մեթոդներ, պարի ֆլեշմոբ, թատերական ներկայացումներ, հայկական արտադրանքի գինու համտեսում,գինեգործների զորահանդես) փառատոնը կտեվի մինչև 20:00
Հոկտեմբերի 9-11 – Դուդուկի փառատոն, քաղաք Գյումրի:
Հոկտեմբերի 12-13 (երկրորդ կիրակի օրը) – Էրեբունի-Երևանի ծնունդը: 2016թ.-ին Երևանը տոնում է իր 2798-ամյա տարեդարձը:

Booking.com
Booking.com
You might also like