«Արենի» գինու փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 7-ին և 8-ին

«Արենի» գինու փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 7-ին և 8-ին (առաջին օրը՝ Ռինդում): Այս մասին հայտնել է «Արենի փառատոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանը, տեղեկացնում է PanArmenian.net-ը:

Նրա խոսքով, այս տարի նախատեսել են նոր նախագծի իրականացում. մայիսի 5-6-ին Երևանի Սարյան փողոցում իրականացնելու են Երևանյան գինու օրեր:

«Սարյան փողոցն արդեն ճանաչված է որպես գինու փողոց: Չեմ բացառում, որ կարող է այլ փողոցներում էլ նմանատիպ միջոցառում անցկացվի: Մեր նպատակն է, որպեսզի զբոսաշրջիկների համար այստեղ անցկացրած օրերը լինեն միջոցառումներով ավելի հագեցած»,- ասել է նա, մեջբերում է Panorama.am-ը:

«Արենի փառատոն» հիմնադրամի ավանդական «Սյունյանց ավանդույթներ» փառատոնը, Մանուկյանի տեղեկացմամբ, թեև ամեն տարի անցկացվում էր Գորիսում, այս տարի լինելու է Քարահունջ գյուղում հուլիսի առաջին շաբաթ օրը: Սեպտեմբերի վերջին Խաչիկ գյուղում կազմակերպելու են ավանդական «Գաթայի» փառատոնը, իսկ Արենի գինու փառատոնը՝ հոկտեմբերի 7-ին և 8-ին (առաջին օրը՝ Ռինդում):

Նշվել է, որ համագործակցում են ինչպես տեղական, այնպես էլ արտերկրի տուր-օպերատորների հետ՝ փառատոնային օրերին առաջարկելով տուրեր:

Ասուլիսին ներկա «Արտ ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը տեղեկացրել է, որ իրենց փառատոնը տարբերվում է երիտասարդական փառատոներից նրանով, որ ընդգրկում է արվեստի տասից ավելի ճյուղ:

«Տարեցտարի ավելի լայն թափ է առնում այս փառատոնը: հուսով ենք, որ այս տարի արտերկրից ավելի շատ հյուրեր, մասնակիցներ կունենանք»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ թեև իրենց փառատոնը ստեղծվել է 2013 թվականին, բայց 2016-ից սկսած ներկայանում է որպես միջազգային մշակութային երիտասարդական հարթակ:

2004 թվականից ի վեր, հոկտեմբեր ամսին Արենի գյուղում կազմակերպվում է գինու փառատոն։ Այն դարձել է ավանդական և նպաստում է զբոսաշրջության զարգացմանը:

Booking.com
Booking.com
You might also like