Տուրիստական նորություններ և հոդվածներ

Արենի գինու փառատոն. ֆոտո-պատմություն

2012թ. հոկտեմբերի 6-ին Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում տեղի ունեցավ ամենամյա գինու և բերքի փառատոնը: Փառատոնին մասնակցում էին Վայոց Ձորի և այլ մարզերի գինու արտադրողները, ինչպես նաև տնայնագործական տնտեսությունները, որոնք ներկայացնում էին իրենց արտադրանքը՝ գործարանային և տնական գինի, մաճառ, մեղր, մրգային պահածոներ, պանիր և այլն:

Areni Wine Festival 2012 - Արենի գինու փառատոն 2012

Areni Wine Festival 2012 - Արենի գինու փառատոն 2012

Areni Wine Festival 2012 - Արենի գինու փառատոն 2012

Areni Wine Festival 2012 - Արենի գինու փառատոն 2012

Areni Wine Festival 2012 - Արենի գինու փառատոն 2012

Areni Wine Festival 2012 - Արենի գինու փառատոն 2012

Areni Wine Festival 2012 - Արենի գինու փառատոն 2012

Areni Wine Festival 2012 - Արենի գինու փառատոն 2012

Արենի գինու փառատոնի  2012 այլ լուսանկարներ > Areni Wine Festival 2012

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Արենի գյուղ, Վայոց Ձոր

Արենի գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում`Արփա գետի ստորին հոսանքի երկու կողմերում:

ՀՍՍՀ Գերագույն սովետի 10/9 1946թ. Հրամանագրով Արփան վերանվանվել է Արենի: Արենի բնակավայրը Երևանից հեռու է 110 կմ, մարզկենտրոն Եղեգնաձորից` 20 կմ: Համայնքը ծովի մակարդակից բարձր է 980 մ: Բնակավայրի տարածքը հիմնականում ընկած է Արփա գետի հովտի լայնացած մասում և ավտոխճուղու երկարությամբ զարգանում է դեպի հյուսիս և արևելք: Գյուղի եզրերը աստիճանաբար բարձրացել են դեպի գետահովտի զառիթափ լանջերը: Էկոլոգիական վիճակի սրություն բնակավայրում չկա, քանի որ չկան արդյունաբերական վտանգավոր օբյեկտներ և արտադրական համալիրներ: 2011 թվականի դրությամբ համայնքն ունի 543 տնային տնտեսություն, 2006 բնակիչ: Գյուղը թաղված է թթաստանների և մրգատու այգիների մեջ: Տների ճնշող մեծամասնությունը տանիքավոր է և հարմարավետ:

Գյուղի կլիման ցամաքային է, բայց գետից հանված ջրով գրեթե ամբողջ հողատարածքը ոռոգվում է : Ձմեռը չափավոր ցուրտ է, ոչ երկարատև, գարունը տաք է` երկարատև, խոնավ, ամառը շոգ, չոր ու երկարատև է: Գերակշռում են հաստատուն պարզ եղանակները,աշունը տաք է, օրերը` քիչ ամպամած:

Բնակչությունն զբաղված է այգեգործությամբ, դաշտավարությամբ, թռչնաբուծությամբ և անասնապահությամբ: Համայնքի զարգացման գերակա ուղղություններից է խաղողագործությունը և գինեգործությունը, ինչպես նաև զարգացող պտղաբուծությունը, որի շնորհիվ համայնքում համեմատականորեն բարձր է բնակչության զբաղվածությունը, որը էականորեն նպաստում է արտագաղթի կանխմանը: Արենի գյուղում գործում է 2 գինու գործարան, որտեղ արտադրվում է «Արենի» տեսակի հանրահայտ գինի:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, հիվանդանոց, մշակույթի տուն, գրադարան:

Արենին Վայոց ձորի հին և նշանավոր գյուղերից է, ճանապարհային հանգույց և Շարուրի դաշտավայրից Վայոց ձոր մտնող կիրճը փակող ռազմական կետ: Հնում Արենին գտնվել է այժմյան գյուղից կես կմ հյուսիս` բլրի վրա, որտեղ մինչ օրս կանգուն է Մոմիկ ճարտարապետի կողմից 1321 թ. կառուցված սուրբ Աստվածածին վեհաշուք եկեղեցին: Գյուղի տարածքում կան հնավայրեր, մի քանի ավերված գյուղատեղիներ, արձանագրություն ունեցող բազմաթիվ խաչքարեր ու գեղեցիկ քարայրներ` Մագիլի և Թռչունների քարանձավները:

Արենին ունի զբոսաշրջության մեծ պաշար` պատմամշակութային բազմաբնույթ բարձրարժեք հուշարձաններ: Համայնքի վարչական տարածքում է գտնվում միջազգային նշանակության հուշարձան Նորավանքի համալիրը: Բազմաթիվ են նաև բնության հուշարձանները` ժայռեր, ջրվեժներ, անդնդախորը ձորեր:

Գյուղի կենտրոնում արենցիները կանգնեցրել են հուշարձան-կոթող` Հայրենական Մեծ պատերազմում զոհված, և խաչքար` Արցախյան ազատամարտում զոհված համագյուղացիների հիշատակին:

Արենիի համայնքը էլեկտրաֆիկացված է, ապահովված է տրանսպորտային ցանցով, հեռախոսակապով, խմելու ջրի և ոռոգման ջրագծերով:
2004 թվականից ի վեր, հոկտեմբեր ամսին Արենի գյուղում կազմակերպվում է գինու փառատոն: Այն դարձել է ավանդական և ակնկալվում են հետևյալ արդյունքները` փառատոնը կնպաստի միջազգային զբոսաշրջային շուկայում Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև ներքին շուկայում Արենի համայնքի, որպես բարենպաստ և գրավիչ զբոսաշրջավայրի նկարագրի ձևավորմանը, զբոսաշրջության զարգացմանը, այդ թվում` Վայոց ձորի մարզը որպես գինեգործության բնօրրանի և միջազգային գինու ճանապարհի կարևորագույն բաղկացուցիչ մասերից մեկի հանրահռչակմանը, Արենիում և հարակից համայնքներում հայկական ավանդույթների և մշակույթի պահպանությանն ու տարածմանը, Հայաստանի տարածքային տնտեսական համաչափ զարգացմանը: / աղբյուրը՝ vdzor.gov.am

Booking.com
Booking.com
You might also like