home Ճանապարհորդ, Տուրիզմ Հայաստանում Ինչպե՞ս ամրագրել էժան հյուրանոցներ

Ինչպե՞ս ամրագրել էժան հյուրանոցներ

Հյուրանոցային ինդուստրիայում մեծ կշիռ ունի հյուրանոցների օնլայն ամրագրման համակարգերը
Հյուրանոցային ինդուստրիայում մեծ կշիռ ունեն հյուրանոցների օնլայն ամրագրման համակարգերը

Մեր օրերում դժվար է գտնել այնպիսի մի բան, որը հնարավոր չլինի գնել ինտերնետով: Ամեն ինչ այնքան հասանելի է համացանցում, որքան մեկ մեծ սուպերմարկետում: Հասանելիությունն ավելի խոր իմաստ է ստանում, երբ խոսքը գնում է ճանապարհորդության և հանգստի կազմակերպման մասին:

Բազմաթիվ վիճակագրական ծառայություններ հրապարակում են տվյալներ, որոնց համաձայն աշխարհում ճանապարհորդությունների կազմակերպումն ինքնուրույն՝ առանց տուրիստական ընկերության միջնորդության, ավելի ու ավելի մեծ ծավալների է հասնում: Ոչ ոքի չես զարմացնի այսօր՝ ասելով, որ ավիատոմսեր, տուրիստական փաթեթներ, կրուիզներ կամ հյուրանոցներ հնարավոր է գնել/ամրագրել օնլայն և ծախսել ավելի քիչ գումար, քան նախատեսել ենք: Սակայն որքա՞ն հաճախ ենք մենք ինքնուրույն ամրագրում մեր ճամփորդական ուղեգրերը կամ ավիատոմսերը օնլայն:

Առավել հաճախ խոչնդոտող հանգամանքներն են՝ օնլայն տիրույթում գնումների հանդեպ անվստահությունը, վճարային քարտի բացակայությունը, քարտով վճարում կատարելու փորձի բացակայությունը: Սակայն արժե իմանալ, որ աշխարհում արդեն վաղուց նմանատիպ հանգամանքները հետիպ պլան են մղվել և մարդիկ գերադասում են ճամփորդել՝ ամեն բան ամրագրելով ինտերնետով:

Խնայել գումար միշտ հնարավոր է…

Հյուրանոցների ամրագրումը օնլայն թույլ է տալիս կատարել զգալի խնայողություն, որը կախված է օնլայն ամրագրման համակարգերում հյուրանոցների անհամեմատ էժան գների հետ: Պետք չէ զարմանալ, երբ օնլայն ամրագրման համակարգում հյուրանոցի միևնույն սենյակի գինը լինի ավելի ցածր, քան նույն հյուրանոցի պաշտոնական կայքում: Այդպիսով հյուրանոցները կարողանում են ավելի մեծ քանակով վաճառք իրականացնել հայտնի հյուրանոցների որոնման համակարգերի միջոցով՝ ապահովելով եկամտի մեծ աճ: Այսպես, եթե մեկնում եք մեկ շաբաթյա հանգստի, ապա վստահ եղեք, որ 2 անձի համար հյուրանոցի օնլայն ամրագրումով, ձեր դրամապանակը կխնայի 10-ից մինչև 50% և երբեմն նույնիսկ ավելի գումար, երբ կկարողանաք գտնել օնլայն զեղչված գներ որոշ հյուրանոցներում [իսկ այդպես բավականին հաճախ է պատահում հյուրանոցների ամրագրման համակարգերում]:

Ի՞նչ է հարկավոր հյուրանոցում օնլայն ամրագրում կատարելու համար

Առաջին հերթին հարկավոր է իմանալ հյուրանոցների ամրագրման այն կայքերի մասին, որտեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող վայրում բազմաթիվ հյուրանոցներ և համեմատել դրանք [!]: Ավելի օգտակար է, երբ դուք օգտվում եք ոչ թե մեկ ծառայությունից, այլ այնպիսի կայքից, որը կարողանում է համեմատել ինտերնետով ամրագրում կատարող տարբեր ծառայությունների գները, քանի որ միևնույն հյուրանոցի գինը տարբեր ծառայություններում կարող է նույնպես տարբերվել: Այդպիսի կայքերից է HOTELIUM.am կայքը, որի միջոցով հնարավոր է համեմատել տարբեր քաղաքներում տարբեր ամրագրման համակարգերի գները և ընտրել ամենաէժան կամ հարմար տարբերակը մեզ համար: Հյուրանոցների ամրագրման համակարգերի ցանկը կարող եք տեսնել այստեղ ➧

Երկրորդ կարևոր հանգամանքն է՝ ունենալ վճարային քարտ, ինչպիսիք են VISA կամ MasterCard վճարային քարտերը: Այն պեզ հարկավոր է հյուրանոցի ամրագրման համար վճարումը օնլայն կատարելու համար, եթե ամրագրումը հնարավոր է միայն օնլայն վճարումով: Ավելի հաճախ կհանդիպեք նաև այնպիսի տարբերակների, երբ դուք օնլայն ամրագրումը կարող եք կատարել՝ առանց օնլայն վճարելու և վճարել հյուրանոցում կացության համար մեկնելու օրը հյուրանոցում:

Ինչին է պետք ուշադրություն դարձնել հյուրանոցներ ամրագրելիս

Ստորև ներկայացնում ենք այն կարևոր հանգամանքները, ինչին հարկավոր է ուշադրություն դարձնել հյուրանոցներ ամրագրելիս

Ամրագրման չեղարկում (booking cancellation) – այն դեպքերի համար, երբ հավանական է, որ փոխեք ձեր ցանկությունը հյուրանոցի հարցում, կամ որոշեք չմեկնել հանգստի: Ուշադրություն դարձրեք այս պայմանին, որը տեսանելի է ցանկացած հյուրանոցի համար ամրագրելիս: Հյուրանոցների մեծ մասն առաջարկում է մի քանի տարբերակ՝

  • ցանկացած ժամանակ հրաժարվել ամրագրումից՝ առանց վճարման
  • Հնարավոր չէ հրաժարվել ամրագրումից (և գումարը պետք է նախօրոք վճարել)
  • կամ այլ պայմաններով, օրինակ՝ գումարի 20% տուգանքի վճարումով հրաժարվել ամրագրումից

➡ Սնունդը հյուրանոցում

Ուշադրություն դարձրեք, թե ինչ պայմաններ է առաջարկում հյուրանոցը ձեր հանգստի ժամանակ: Առավել հաճախ հանդիպում է BB տարբերակը՝ միայն առավոտյան նախաճաշ, որը մեծ մասամբ ամենապահանջվածն է աշխարհում: Սակայն կան հյուրանոցներ, որոնք առաջարկում են նաև ընթրիք և ճաշ՝ հավելավճարով: Նախապես ստուգեք, թե ինչ պայմաններով են ձեզ սպասարկելու, այնուհետև ամրագրեք համարը:

➡ Հյուրանոցային ինտերնետ (Wi-Fi)

Այս հանգամանքը մեր օրերում չափազանց կարևոր է: Հյուրանոցի մասին տեղեկություններում ուշադրություն դարձրեք Wi-Fi ինտերնետի առկայությանը և կարդացեք, թե ինչ պայմաններով է այն տրվում: Հայաստանի հյուրանոցների ճնշող մեծամասնությունը տրամադրում է անվճար Wi-Fi, սակայն Եվրոպական և ամերիկյան շատ հյուրանոցներում կարող եք հանդիպել վճարովի ինտերնետի, ինչը կարող է այնքան էլ հարմար չլինել ձեր համար:

➡ Հյուրերի արձագանքները և հյուրանոցի վարկանիշը (Feedbacks, reviews և hotel reates)

Յուրաքանչյուր հյուրանոցի վերաբերյալ տվյալ ամրագրման համակարգում կարող եք տեսնել հյուրանոցի վարկանիշը (0-10) բալային համակարգով և (★★★★★) աստղերի քանակով (սա հյուրանոցի կարգը չէ), որոնք կազմվում են հյուրանոցում արդեն բնակված մարդկանց գնահատականների միջոցով: Կարդացեք հյուրանոցի վերաբերյալ կարծիքները՝ դրական և բացասական կողմերը. գուցե կան այնպիսի հանգամանքներ, որոնք չեն երևում հյուրանոցի լուսանկարներում, սակայն կարող են կարևոր լինել ձեզ համար, օրինակ՝ ավտոկայանատեղին հյուրանոցում, ինտերնետի արագությունը, վերելակի առկայությունը / տեսակը, հյուրանոցի սպասարկումը կամ սնունդի որակը և այլն: Փորձեք ընտրել այնպիսի հյուրանոց, որը օգտվողների կողմից գնահատվել է 7-ից բարձր:

Հյուրանոցների վերաբերյալ նաև ինքներդ կարող եք ձեր կարծիքը թողնել կացության ժամկետի ավարտից հետո այն համակարգում, որի միջոցով կատարել եք ամրագրումը: Այդպիսով դուք ևս կօգնեք այլ զբոսաշրջիկներին հեշտ կողմնորոշվել հյուրանոցներ ընտրելիս:

Մաղթում ենք հաճելի հանգիստ և բարի ճանապարհորդություն 🙂

Hotelium.am հյուրանոցների որոնման և համեմատման ծառայություն
www.hotelium.am | հեռ.՝ (099) 994-005

Booking.com