home Ճանապարհորդ Airbnb-ը առաջարկում է գիշեր անցկացնել Գիննեսի գարեջրի թանգարանում

Airbnb-ը առաջարկում է գիշեր անցկացնել Գիննեսի գարեջրի թանգարանում

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Թերևս, Իռլանդիայի բոլոր հյուրերը փորձում են համտեսել տեղական ազգային հպարտությունը՝ Գիննեսսի հայտնի գարեջուրը։ Այժմ այս ըմպելիքի բոլոր սիրահարները կարող են ոչ միայն մասնակցել համտեսմանը, այլև՝ գիշեր անցկացնել նախկին գարեջրագործարանում։

Airbnb մասնավոր վարձակալման հայտնի հարթակը  առաջին անգամ առաջարկում է զբոսաշրջիկներին բնակվել Դուբլինի Գիննեսսի թանգարանի տարածքում։ Guinness Storehouse թանգարանը, որի տարածքում բացի ցուցահանդեսային սրահներից, տեղ են գտել նաև խանութներ, փաբեր և դիտահրապարակներ, առաջարկում է ցանկացողներին գիշեր անցկացնել։ Նախկին գարեջրագործարանի բարում կստեղծվեն բոլոր անհրաժեշտ պայմանները  Airbnb-ի մրցույթի հաղթողի և նրա ուղեկցորդի  հարմարավետ բնակության համար։

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է  Airbnb-ի կայքում հաղորդագրություն թողնեն, որտեղ կնկարագրեն իրենց՝ որպես Գիննեսսի գլխավոր երկրպագու։ Հաղթողը նվեր կստանա  ապրիլի 24-ից 25-ին բնակության հնարավորություն, էքսկուրսիոն տուր թանգարանով և գարեջրով ուտեստներով հատուկ ընթրիք։

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում