Աղվերան հանգստյան տներ և հյուրանոցներ

Աղվերան տեղեկատու – հանգստյան տներ և հյուրանոցներ (Aghveran Resort, Armenia) Hotels and Resorts

Աղվերանը հիանալի հանգստավայր է` տեղակայված Երևանից 50կմ դեպի հյուսիս և ծովի մակերևույթից 1550 մ բարձրության վրա: Նույնանուն Աղվերան (Արզաքան) ավանը հանդիսանում է Հայաստանի ամենագեղատեսիլ և մաքուր օդով հագեցած վայրերից մեկը:

Աղվերանի հյուրանոցներ և հանգստյան տներ.

Այստեղ կարող է տեղադրվել Ձեր գովազդը` ամբողջական ինֆորմացիայով: Գովազդի համար կապվեք մեզ հետ >



Aghveran Arturs Hotel
Aghveran Arturs Hotel

Դեռ վաղ ժամանակներից ի վեր Աղվերանը հայտնի է եղել իր առողջարար կլիմայով և շրջակա սարերի բնապատկերներով: Աղվերանում են տեղակայված Հայաստանի բազմաթիվ հանգստյան տներ, հյուրանոցներ և հյուրատներ, որոնք ցանկացած սեզոնի գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների` ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից:

Aghveran Resort Hotel
Aghveran Resort Hotel

Հրաշալի է Աղվերանի բնությունը և’ ամռանը, և’ ձմռանը: Այն գրավում է նաև գարնանային և աշխանային անցումային եղանակներին, երբ օդը հագեցած է լեռնային թարմությամբ և թթվածնով:


Աղվերանի հանգստյան տներից և հյուրանոցներից են` Արթուրս (Arturs Hotel), Ոսկե Գետակ (Voske Getak – Golden River), Ալպիական Մանուշակ (Alpian Violet), Աղվերան Ռեզորթ (Aghveran Resort Hotel) և այլ հյուրանոցներ և հյուրատներ:

Աղվերանում կվայելեք լեռնային թարմ օդը և Դալար գետի կարկաչը, որի ափին և մերձակայքում տեղավորված են բազմաթիվ հանգստյան գոտիներ` պատրաստի տաղավարներով և հանգստի կազմակերպման և անցկացման միջոցներով:

Մեկնաբանություններ / կարծիքներ