TravelNews.am տուրիստական նորությունների կայքի այցելուներին, որպես կանոն, հետաքրքրում են տուրիստական նորություններն ու ճանապարհորդական առաջարկները: Այս պատճառով էլ TravelNews.am կայքում առավել ձեռնտու է տեղադրել զբոսաշրջային թեմաներով գովազդային բաններներ, տեքստեր, հայտարարություններ, ինչպես նաև հրապարակել
տուրիստական ուղղվածության պրոմո-հոդվածներ:
TravelNews.am տուրիստական նորությունների կայքում առաջարկվում են հետևյալ գովազդային տարբերակները.
Բաններային գովազդ
Գովազդի ցուցադրություններ կայքի բոլոր էջերում / ըստ 30.03.2012 փոփոխությունների
Բաններային գովազդ 940×90 կայքի վերին մասում: Տեսանելի է կայքի բոլոր էջերում, 100% ցուցադրություններ – 78.000 դրամ/ամսական: (հատուկ առաջարկ)
Բաններային գովազդ 240×200 կայքի աջ մասում: Տեսանելի է կայքի բոլոր էջերում, 100% ցուցադրություններ – 38.000 դրամ/ամսական:(հատուկ առաջարկ)
Բաններային գովազդ 240×300 կայքի աջ մասում: Տեսանելի է կայքի բոլոր էջերում, 100% ցուցադրություններ – 48.000 դրամ/ամսական: (հատուկ առաջարկ)
Mini-գովազդ – կայքի աջ մասում: Տեսանելի է կայքի բոլոր էջերում, 100% ցուցադրություններ – 18.000 դրամ/ամսական (հատուկ առաջարկ)
Պրոմո-հոդվածների հրապարակում. Տեքստի առավելագույն ծավալը` 1200 սիմվոլ, տեքստում մինչև 3 հղումներ և մինչև 5 պատկերներ: Տեքստում կոնտակտային տվյալների հրապարակման հնարավորություն:
2 պրոմո-հոդված – 12.000 դրամ
4 պրոմո-հոդվածներ 1 ամսում – 22.000 դրամ
7 պրոմո-հոդվածներ 1 ամսում – 32.000 դրամ
10 պրոմո-հոդվածներ 1 ամսում – 40.000 դրամ
Անսահմանափակ քանակությամբ հոդվածների հրապարակում` 50.000 դրամ/ամսական
Տեքստային գովազդի և հայտարարությունների տեղադրում թեմատիկ նյութերում (կոնտեքստային):
Տեքստային գովազդը` համապատասխան հղումով, տեղադրվում է արդեն հրապարակված, կամ նոր հրապարակվող հոդվածների վերին հատվածում, ինչն առավել արդյունավետ է դարձնում գովազդվող նյութը: Տեքստային 1 գովազդի արժեքն է 3500 դրամ / նվազագույն 10 պատվերի դեպքում:
TravelNews տուրիստական էջերում գովազդի տեղադրում (երկրներ)
Գովազդային բանների կամ տեքստերի տեղադրում կայքի առանձին էջերում (օրինակ` Հունաստան, Եգիպտոս կամ Աղվերան էջում): Այսպիսի գովազդն աշխատում է առավել արդյունավետ, քանի որ թեմատիկ եջերի այցելուները կոնկրետ հետաքրքրված են այդ վայրով: Եթե այցելուն այցելել է «Հունաստան» էջը և հետաքրքրված է Հունաստանով, ապա նրան ցուցադրվող պրոմո-նյութը նույնպես մեծ հավանականությամբ կհետաքրքրի:
Առանձին տուրիստական էջերում գովազդի տեղադրման արժեք և պայմաններ – միայն 2012թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին գովազդային բաններների և տեքստերի տեղադրման ամսական արժեքն է 8500 դրամ: Նշյալ ամիսներին գովազդի տեղադրումը կատարվում է 3 ամսա համար` 25.500 դրամով:
Գրանցում տուրիստական ընկերությունների կատալոգում
Տուրիստական կատալոգում ընկերությունների համար նախատեսված են վճարովի և անվճար տարբերակներ.
- Վճարովի տարբերակը ներառում է բաններ 280×60 չափի՝ հղումով դեպի տուրիստական ընկերության կայք. արժեքը՝ 22.000 դրամ / տարեկան – արտագնա տուրիստական ընկերությունների համար և 18.000 դրամ / տարեկան – ներգնա տուրիստական ընկերությունների համար: Գրանցումը կատարվում է 1 տարվա համար: Կատալոգում բաններների քանակը սահմանափակ է (10-12) (սույն գնացուցակը գործում է մինչև 2012 մայիսի 31-ը գրանցման դեպքում):
- Անվճար տարբերակը ներառում է մինչև 300 սիմվոլ ծավալով տեքստ + ընկերության կայքի հասցեն և հեռախոսահամարը: Գրանցումը կատարվում է 1 տարվա համար:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Գովազդային բաններների ու պրոմո-հոդվածների համար, որոնք կվերաբերեն Թուրքիայում հանգստի և տուրիզմի կազմակերպմանը, տեղադրման և հրապարակման արժեքները հաշվարկվում է x3 սկզբունքով:
Կարծիքներ և մեկնաբանություններ
Թող կարծիքդ այստեղ



























