Աբու Դաբին կգրավի զբոսաշրջիկներին «Մաշայի և Արջի» օգնությամբ

Աբու Դաբիի իշխանությունները պլանավորում են գրավել զբոսաշրջիկներին դեպի էմիրությունը  հայտնի մուլտհերոսների օգնությամբ, մասնավորապես՝  ռուսական  «Մաշա և Արջ» սերիալի։ Այդ մասին նշված է  Abu Dhabi Summer Season փառատոնի կազմակերպիչների մամուլի հաղորդագրությունում։

Միջոցառումը կանցկացվի  հուլիսի 20-ից օգոստոսի 20-ին։ Նրա շրջանակներում երեխաների համար Թոմի և Ջերիի և նինձյա կրիաների հագուստով հանդես կգան անիմատորները։

Բացի այդ, Մաշայի և Արջի հագուստով դերասանները կվերստեղծեն հայտնի հեքիաթը սառույցի վրա էմիրության մայրաքաղաքում։ Ներկայացմանը կմասնակցեն նաև  30 գեղասահորդ և ակրոբատ։

Ամառային փառատոն Աբու Դաբիում

Այս ամենից զատ, այդ ընթացքում Աբու Դաբիում ներկայացումներով հանդես կգան կատակերգուներ, աճպարարներ և Բոլիվուդի աստղեր։ Էմիրության առևտրի կենտրոնները գնորդներին կառաջարկեն մինչև  70 տոկոս զեղչ և թանկարժեք նվերներով խաղարկություններ։

«Մաշա և Արջ» սերիալի ցուցադրությունը սկսվել է  2009 թվականի հունվարին։ Երեք սեզոնինց բաղկացած մուլտաշարը ստեղծվել է եռաչափ գրաֆիկայի օգնությամբ և նախատեսված է ընդհանուր լսարանի համար։ Այն ստացել է մի շարք մրցանակներ։

Booking.com
Booking.com
You might also like