home Հետաքրքիր փաստեր, Ճանապարհորդ Մեծ Բրիտանիայի լքված բանտը հրավիրում է ամենահամարձակ զբոսաշրջիկներին

Մեծ Բրիտանիայի լքված բանտը հրավիրում է ամենահամարձակ զբոսաշրջիկներին

Տուրիստական գովազդային ցանց | Turistakan.com




Բոլոր նրանք, ում հետաքրքրում են գերբնական երևույթները, կարող են օգտվել Մեծ Բրիտանիայի ամենահին բանտում գիշեր անցկացնելու հնարավորությունից: Այս անսովոր առաջարկը հասանելի է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Շեպտոն-Մալլետ քաղաքում:

1646 թվականին կառուցված տեղի  բանտը հայտնի է շատ մռայլ պատմությամբ: Հենց այստեղ են անցկացվել հազարավոր բանտարկյալների մահապատիժները, որոնցից վերջինին կախել են  1945 թվականին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Շեպտոն-Մալլետի բանտում պահվել են ռազմագերիները, և նրանցից ոչ ոք այնտեղից ողջ դուրս չի եկել: Այստեղ նաև իրենց պատիժն են կրել Մեծ Բրիտանիայի ամենահայտնի հանցախմբերի ներկայացուցիչները: Սակայն 2013 թվականին բանտը պաշտոնապես փակվել է:

Հոկտեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը, ուրվականներով տների սիրահարները կարող են բանտում անցկացնել ամբողջ օրը:  Նրանց կտրամադրվի բանտարկյալներին տրվող ստանդարտ սնունդ, գիշերակաց փակ բանտախցում և մութ միջանցքներն ու սրահները ինքնուրույն շրջելու հնարավորություն, որոնք, ըստ լեգենդի, լի են այս պատերի ներսում մահացած հազարավոր բանտարկյալների հոգիներով:

Հյուրանոցների ամրագրում օնլայն


Booking.com

Փնտրեք էժան ավիատոմսեր օնլայն համակարգերում


Մեկնաբանություններ / կարծիքներ