Տուրիստական նորություններ և հոդվածներ

Ռիմինիում բացվել է լողացող աքվապարկ

Ջրային ատրակցիոնների BOABAY պարկը, որը գտնվում է հենց ծովի մակերևույթին, բացվել է իտալական Ռիմինիում։ Այն գտնվում է ափից մոտ հարյուր մետր հեռավորության վրա։

boabay1

Լողացող աքվապարկը աշխատանքի առաջին իսկ օրերին արդեն հասցրել է դառնալ ամառային սեզոնի իսկական հիթը տեղաբնակների և զբոսաշրջիկների շրջանում։ 34  հազար քառակուսի մետր մակերեսին տեղ են գտել ջրային բլրակներ, թունելներ, ռամփեր, փչովի հարթակներ, փչովի սառցաբեկոր, որի վրայից կարելի է թռչել ծովը  4 մետր բարրությունից, և շատ այլ ատրակցիոններ երեխաների և մեծահասակների համար։

Inaugurazione-Boabay-Rimini-009

BOABAY այգին կգործի ամեն օր մինչև սեպտեմբերի 11-ը 9:00-ից 19:00-ը։ Մուտքը արժե  10 եվրո, մինչև 140 սանտիմետր հասակ ունեցող երեխաների մուտքը անվճար է։ Աքվապարկի ամենափոքրիկ այցելուների տարիքը չպետք է լինի չորսից ցածր։

Booking.com
Booking.com
You might also like