Տուրիստական նորություններ և հոդվածներ

Ինքնաթիռում ծնված փոքրիկին անվանակոչել են ավիաընկերության պատվին

Ավստրալիական «Ջեթսթար» (Jetstar) ավիաընկերության ինքնաթիռում, որը Մյանմայից թռչում էր Սինգապուր, երեխա է ծնվել։ Ինքնաթիռում գտնվող բժիշկների խումբը ընդունել է ծնունդը․ երեխան ծնվել է առողջ և արժանացել ինքնաթիռի ուղևորների բուռն ծափողջյուններին։ Նորածնի ծնողները որոշել են նրան անվանակոչել՝ ի պատիվ ավիաընկերության՝ Ջեթ Սթար։ Ավիաընկերության ղեկավարությունն հայտարարել է, որ տղային կնվիրի  750 USD դոլար։ Բացի այդ, ավիափոխադրողի ներկայացուցիչները նշել են, որ սա առաջին դեպքն է ավստրալիական ընկերության ինքնաթիռում։ A child born in the plane named after airlinesԾնունդից հետո ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Յանգոն, որտեղ մայրիկը Ջեթ Սթարի հետ տեղափոխվել է հիվանդանոց։ Մի քանի օր անց նրանք դուրս են գրվել  հիվանդանոցից։

Booking.com
Booking.com
You might also like