5 ամենաանվտանգ երկրները՝ ըստ գերմանացի զբոսաշրջիկների

Գերմանական ԶԼՄ-ները անվանել են այն երկրները, որոնք Գերմանիայի զբոսաշրջիկների կողմից ճանաչվել են ամենաանվտանգը ճանապարհորդության համար։ Եգիպտոսը, Թուրքիան և Ռուսաստանը այդ ցանկում չեն հայտնվել։

Ինչպես հայտնում է Germania նորությունների պորտալը՝ ահաբեկչության սպառնալիքը, անկարգություններն ու հարցագործությունները վախեցնում են գերմանացի զբոսաշրջիկներին և ստիպում հրաժարվել մի շարք սիրելի հանգստավայրերից։  GfK հետազոտական ինստիտուտի հարցումը ցույց է տվել, որ առավել անվտանգ գերմանաիցիները համարում են միայն հինգ երկիր՝ Գերմանիան, Ավստրիան, Շվեյցարիան, Իտալիան և Սկանդինավիան։ Այս երկրներ չի վախենում այցելել ավելի քան 50% զբոսաշրջիկ։

Իսպանիան կորցրել է իր գրավչությունը ահաբեկչական սպառնալիքների և Բարսելոնայի փողոցներում անկարգությունների  պատճառով։ Բայց, այնուամենայնիվ, նրա վարկանիշը զբոսաշրջիկների շրջանում մնում է բավականին բարձր՝ 49%։ Իսպանիայից բացի, քիչ թե շատ անվտանգ  են համարվում նաև Ավստրալիան, Կանադան, Հունաստանը, Նիդեռլանդները, Բելգիան և Լյուքսեմբուրգը։

Նախկինում սիրելի համարվող Թուրքիան, Եգիպտոսն ու Թունիսը գտնվում են վարկանիշային աղյուսակի ամենացածր հորիզոնականներում։ Այս երկրներ համաձայն են այցելել զբոսաշրջիկների միայն 5%-ը։

Booking.com
Booking.com
You might also like