Տուրիստական նորություններ և հոդվածներ

10 պատճառ, որպեսզի կանայք ճանապարհորդեն միայնակ

Միայնության մեջ ոչ մի լավ բան չկա, բայց երբեմն դա պարզապես անհրաժեշտ է ինքդ քեզ հասկանալու համար: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է էմոցիոնալ կանանց, որոնց կառավարում են զգացմունքները: Եվ եթե դուք սիրում եք միայնակ ճանապարհորդել, ապա մի մտածեք, թե ձեզ հետ ինչ-որ բան այնպես չէ: Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու կանայք պետք է ճանապարհորդեն միայնակ: Սոլո ճանապարհորդությունը կանանց համար հիանալի միջոց է փոխկապակցվածությունից ազատվելու և շփման հմտությունները ընդլայնելու համար: Մի վախեցեք ճանապարհորդել միայնակ: Դուք կարող եք ծանոթանալ այլ մարդկանց հետ, և ամենակարևորը, լավ ճանաչել ինքներդ ձեզ:

10 причин, почему женщина должна путешествовать соло

1. Անկախություն ձեռք բերեք

Սոլո ճանապարհորդության ժամանակ դուք ինքներդ եք պատասխանատու ձեզ համար: Այդպես է ստացվել, որ մենք ապրում ենք հայրապետական աշխարհում, և կանայք հաճախ ապավինում են տղամարդկանց: Մոռացեք ամուսինների, եղբայրների, հայրերի և մյուս ալֆա տղամարդկանց  մասին: Դուք ինքներդ կհարցնեք փողոցները, կփնտրեք խանութները և կպարզեք, թե որտեղ կարելի է ճաշել: Սա իսկական ճանապարհորդություն է ինքներդ ձեր մեջ: Այստեղից սկսվում է կանացի անկախությունը:

2. Վստահություն ձեռք բերեք

Վստահության պակասը կարող է լուրջ վնաս հասցնել ձեր հոգեվիճակին: Միայնակ ճանապարհորդելով` դուք ինքներդ եք որոշումներ կայացնում, ինքներդ եք ընտրում ինչ տեսնել և ինչով զբաղվել: Դուք կարիք չունեք անհանգստանալու ինչ-որ մեկի մասին կամ գոհացնել նրան` զոհաբերելով ձեզ: Դա անգնահատելի փորձ է:

3. Զարգացրեք հմտությունները

ճանապարհորդության ընթացքում ստիպված եք լինում շատ շփվել: Ձեզ դժվար թե հաջողվի հաջող գնումներ կատարել, եթե չիմանաք, թե ինչպես վարվել փողոցային վաճառականների հետ: Բայց մի հուսահատվեք, եթե ձեր մոտ չստացվի ամեն ինչ և միանգամից. ձեր շփման հմտությունները կկատարելագործվեն ամեն գործարքի հետ:

4. Դուրս եկեք սեփական հարմարավետության գոտուց

Որքա՞ն վաղուց դուք դուրս չեք եկել ձեր միկրոտիեզերքի  հարմարավետ տարածքից: Երկար ժամանակահատվածում նույն տարածքում գտնվելը կարող է առաջացնել մի համընդհանուր ձանձրույթ: Դուրս եկեք ձեր սեփական հարմարավետության տարածքից  և մեկնեք եթե ոչ արտասահման, ապա գոնե ձեր երկրի այլ շրջան: Ծանոթացեք նոր բաների հետ, թարմացրեք տպավորությունները և կենդանացրեք ձեր հոգին:

5. Ապաքինվեք ընկճախտից

Երբ կյանքը նույն տեղում է, դուք կարող եք ընկղմվել ընկճախտային տրամադրության մեջ: Ճանապարհորդությունը կթուլացնի այդ երկաթյա կապանքը, իսկ միայնությունը կօգնի հաղթահարեռլ բազմաթիվ ներքին հակասություններ: Եվ մի անհանգստացեք, թե ինչ կմտածեն ձեր մասին մյուսները: Դուք ձեր կյանքի տերն եք. գնացեք այնտեղ, որտեղ ցանկանում եք, և արեք այն, ինչ ցանկանում եք:

6. Ծանոթացեք այլ մշակույթի հետ

Ամբողջ ժամանակը չորս պատերի մեջ անցկացնելով` կարելի է խելքը թռցնել: Այդ պատճառով պետք է գնել ինքնաթիռի տոմս և մեկնել այնտեղ, որտեղ ձեզ համար ամեն ինչ նոր կլինի: Եթե նույնիսկ ձեր կյանքը մասերի է բաժանվում, միջավայրի փոփոխությունը և անծանոթ դեկորացիաները կբացեն ձեր աչքերը նոր հնարավորությունների համար:

7. Սիրահարվեք

«Առողջարանային սիրավեպը» հավերժ է: Դուք կարող եք ճանապարհորդելիս գտնել ձեր կեսին: Եվ դա կարելի է անել միայն այն դեպքում, եթե ճանապարհորդեք միայնակ:  Եթե դուք գտնվեք  ընկերների և հարազատների շրջապատում, անծանոթին ավելի դժվար կլինի առաջին քայլն անել և մոտենալ ձեզ: Բաց եղեք նոր մարդկանց հետ հանդիպումների համար, և սերը սպասեցնել չի տա:

8. Հավատացեք բարությանը

Մարդկանց մեծամասնությունը բարի են և միշտ պատրաստ են օգնության ձեռք մեկնել անծանոթին: Դուք վաղուց չե՞ք հավատում դրան: Ինչ արած, դուք ստիպված եք ինքնուրույն ճանապարհորդության մեկնել` առանց «ուղեկցորդների»: Մի հրաժարվեք անծանոթների օգնությունից, և կկարողանաք վերականգնել ձեր հավատը լավ մարդկանց և բարության հանդեպ:

9. Ձեր մասին իմացեք այն, ինչ չգիտեիք

Սոլո ճանապարհորդությունը ձեզ հնարավորություն կտա ժամանակ անցկացնել ինքներդ ձեզ հետ: Դուք կարող եք պարզել, որ ավելի ինքնավստահ մարդ եք, քան ձեզ համարում են շրջապատի մարդիկ: Համոզվեք, որ դուք իվիճակի եք հաղթահարել մեծ ճնշումը: Լիցքաթափվեք, մեդիտացիա արեք և ուսումնասիրեք ձեր բնույթը:

10. Գումար խնայեք

ճանապարհորդելով միայնակ` դուք գումար եք ծախսում միայն ձեզ վրա: Ավելի լավ է վարձակալեք հեծանիվ կամ սկուտեր, ոչ թե վճարել տաքսու համար: Բնակությունը նույնպես մատչելի կլինի: Իսկ խնայած գումարը կարող եք օգտագործել հաջորդ   «միայնակ» ճանապարհորդության համար:

Միայնակ ճանապարհորդությունը կազատագրի ձեզ: Երբ դուք զգաք, թե ինչպես են ձեզ շրջապատում անտեսանելի շղթաները, շտապեք ազատվել այդ կապանքներից և բացահայտեք ձեզ` գտնելով այս կարևոր հարցի պատասխանը. «Ի վերջո ո՞վ եմ ես»:

 

Booking.com
Booking.com
You might also like