Մեր մասին

Մենք ինքներս շատ ենք սիրում ճանապարհորդել և համոզված ենք, որ Ձեզանից յուրաքանչյուրն էլ իր հերթին դեմ չէր լինի տարվա մեջ 2-3 ճանապարհորդության մեկնելու, եթե ոչ ավելի:

Մենք՝ TravelNews.am «Տուրիստական նորություններ» կայքի անձնակազմը, աշխարհին նայում ենք զբոսաշրջային խոշորացույցով և մեզ մոտ աշխարհը ներկայացված է տուրիստական տեսանկյունից, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն հետաքրքիր նորություններ և տեղեկություններ:

Բացի համաշխարհային տուրիստական ինֆորմացիայից մենք մեծ ուշադրություն ենք դարձնում նաև Հայաստանյան տուրիստական, ժամացային և հանգստի կազմակերպմանը վերաբերվող անցուդարձերին: Հայաստանն ունի յուրահատուկ տուրիստական պոտենցիալ և առաջին հերթին մեզ չէր խանգարի ներքին զբոսաշրջության աշխուժացումը, որին մենք ինքներս կարող ենք խրախուսել, որն էլ իր հերթին բերելու է հայաստանյան զբոսաշրջային ենթաստրուկտուրաների զարգացմանը:

TravelNews.am-ը ողջունում է Ձեզ և մաղթում հաճելի ուղևորություններ. իսկ մենք կօգնենք, որպեսզի Դուք հեշտությամբ գտնեք ցանկալի տեղեկություններ՝ մինչ ճամփորդության մեկնելը:

Մեկնաբանություններ / կարծիքներ